Ինչպես վերականգնել գազօջախի մաքրությունը
Բնութագիր
Գազօջախը խոհանոցի անբաժանելի մասն է կազմում։ Երբեմն լինում են դեպքեր, որ վառարանն այնպես է կեղտոտվում, որ ցանկանում ես դեն նետել այն և նորը գնել։ Սակայն կան հատուկ միջոցներ, որոնց օգնությամբ կարելի է ազատվել այս խնդրից։ Իհարկե, այսօր խանութներում գազօջախը և վառարանը մաքրելու համար նախատեսված հատուկ միջոցների լայն տեսականի կա, սակայն պետք չէ նաև մոռանալ ավելի պարզ ու արդյունավետ նյութերի մասին, որոնք և կօգնեն ձեզ այս հարցում, ինչպես նաև կխնայեն ձեր գումարը։ Ստորև ներկայացնում ենք նման միջոց պատրաստելու մի հիանալի եղանակ։
Այսպիսով, մեկ բաժակ սառը ջրի մեջ անհարժեշտ է լցնել երեք ճաշի գդալ սոդա, մեկ ճաշի գդալ գրասենյակային սոսինձ, ինչպես նաև մեկ ճաշի գդալ լվացքի փոշի։
Բոլոր բաղադրիչները մի լավ խառնելուց հետո պետք է հաստ շերտով քսել գազօջախի՝ յուղով պատված հատվածներում։ 10-20 րոպե սպասելուց հետո ջրի մեջ ընկղմված կտորով կամ սպունգով կարելի է մաքրել գազօջախը՝ առանց մեծ ջանքեր գործադրելու։