Հետաքրքիր փաստեր
Բնութագիր
Մաքրումը մեր կյանքի անբաժանելի մասն է : Այս գործողությունը թերևս ոչ զվարճալի է, ոչ էլ հաճելի. Այն շատ ժամանակ եւ ջանք է պահանջում, դառնալով ռեժիմ: Բայց նույնիսկ այդ միապաղաղ գործընթացում, հնարավոր է գտնել հետաքրքրություն, եթե նայենք թվերին եւ վիճակագրությանը:
Ժամանակ և մաքրում
Պարզապես հինգ րոպե տևող մաքրումը մեկ տարվա ընթացքում խլում է ձեր կյանքից 1.5 օր: Շաբաթը երկու անգամ հատակի լվացումը - 52 ժամ. Եվ եթե ավելացնենք այս թվերին ընդհանուր մաքրումը, կստացվի սարսափելի մի թիվ: Բայց, իհարկե, կարելի է դիմել www.service1.am -ի
օգնությանը և ազատվել այդ խնդրից:
Առողջություն եւ մաքրում
Հետազոտությունները և վիճակագրությունը ապացուցել են, որ այն մարդիկ, ովքեր անընդհատ զբաղվում են մաքրությամբ, ավելի շատ են տառապում տարբեր հիվանդություններից` հատկապես արյան բարձր ճնշումից.Այս հանգամանքը պայմանավորված է ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ , փոշիով , ինչպես նաև քիմիական նյութեր պարունակող մաքրող միջոցների առկայությամբ:
Անսպասելի կեղտոտ հատվածներ տանը
Տարօրինակ է հնչում, բայց տան ամենակեղտոտ հատվածների ցանկում ոչ թե սանհանգույցն է , այլ խոհանոցային տախտակը: Այն ամենաշատ մանրէներ պարունակող տեղն է:
Նաեւ ցանկում ամենաաղտոտված վայրերից են լվացքի եւ աման լվացող մեքենաները, քանի որ կա մեծ հավանականություն, որ այդտեղ կարող է առաջանալ բորբոս: Ցուցակը եզրափակում են պահարանների, դռների բռնակները:
Որքա՞ն է «կշռում» մաքրումը
Եթե անգամ բաց թողնենք մաքրման այնպիսի տեխնիկան , ինչպիսին է փոշեկուլը , ապա մարդը, անգամ սովորական մաքրման աշխատանքներ կատարելիս, ենթակվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության:
Եթե հաշվենք յուրաքանչյուր սննդի ընդունումից հետո լվացման ենթակա ափսեների ստանդարտ քանակը, ապա դրանց քաշը տարվա կտրվածքով հավասար է 6 տոննայի: Դա համարժեք է մոտավորապես 2 ամտոմեքենայի քաշին:
Տարբեր ժողովուրդների ավանդույթները
Յուրաքանչյուր ժողովուրդ ունի մաքրություն անելու իր ավանդույթները , և դրանք միմյանցից զգալիորեն տարբերվում են:
Չինաստանում, օրինակ, հատակը մաքրում են բամբուկե ճյուղերով, քանի որ ենթադրվում է, որ այն կարող է կանխել չար ոգիներին: Իրանցի կանայք Ամանորի նախաշեմին պարտադիր սպիտակեցնում են պատերը: Իսկ ահա ֆիլիպինցի կանայք համարվում են ամենաաչալուրջ և պատասխանատու մաքրուհիները , ովքեր չեն թողնում անգամ մեկ փոքրիկ կեղտաբիծ: