Menu

<<Տարօրինակ>> ավանդույթներ տարբեր ազգերի մոտ

  • <<Տարօրինակ>> ավանդույթներ տարբեր ազգերի մոտ
  • <<Տարօրինակ>> ավանդույթներ տարբեր ազգերի մոտ
  • <<Տարօրինակ>> ավանդույթներ տարբեր ազգերի մոտ
  • <<Տարօրինակ>> ավանդույթներ տարբեր ազգերի մոտ
  • <<Տարօրինակ>> ավանդույթներ տարբեր ազգերի մոտ

Բնութագիր

Յուրաքանչյուր ազգ և ժողովուրդ ունի իր մենթալիտետը, ազգային առանձնահատկությունները: Նույնիսկ մաքրության մեթոդներն են տարբեր: Որոշ ժողովուրդներ մաքրություն են անում ամեն օր , իսկ որոշները` ամիսը մեկ:
Օրինակ, Գերմանիայում բնակիչները այնքան էլ հաճախ մաքրություն չեն անում ամռանը : Իսկ օրինակ Ռուսաստանում, հակառակը ` ավելի քիչ են մաքրման աշխատանքներով զբաղվում ձմռանը: Խոսքը վերաբերվում է հատկապես փոշեկուլին. ռուսները կարծում են, որ ձմռանը տունը ավելի քիչ է կեղտոտվում:
Հրեաները ավելի հաճախ մաքրման աշխատանքները նախընտրում են կատարել ուրիշի ձեռքերով : Քանի որ մաքրուհիների պահանջարկը բավականին մեծ է , նրանց ցանկացած պահանջ և քմահաճույք սիրով կատարվում է : Մաքրուհիների հետևից նույնիսկ գնում են դեպի մոտակա քաղաքներ: Մաքրման աշխատանքների գինը գերազանցում է ժամը 20 դոլարը:
Չինացիները հայտնի են իրենց սնահավատությամբ: Տարվա գլխավոր մաքրման աշխատանքները իրականացվում են Ամանորից հենց մեկ շաբաթ առաջ. մաքրումը սկսում են շեմքից և ավարտում բնակարանի կենտրոնում, այնուհետև պահում են բոլոր մաքրող միջոցները, ավելները, ձողերը և այլն: Համաձայն լեգենդի ` տան հաջողությունը հենց տան փոշու մեջ է , հենց այդ պատճառով, Նոր տարվա տոնակատարության ժամանակ, ոչ մեկ չի ավլում տունը, քանի որ համարվում է, որ հաջողությունը երես կթեքի ընտանիքից: Իսկ ինչ վերաբերվում է փոշեկուլին, չինացիները փոշեկուլով մաքրում են ամիսը մեկ:
Ճապոնացիները սովորում են կարգուկանոնին դեռ մանկուց: Նրանք շատ ուշադիր են իրերի , դրանց դասավորության և նշանակության նկատմամբ: Բացի այդ, Ճապոոնիայում կան հատուկ փոշեկուլ-ռոբոտներ, որոնք մաքրման աշխատանքնեերը կատարում են ինքնուրույն:
Թուրքիայում տանտիրուհիները փոշեեկուլով մաքրում են հատակը նույնիսկ օրը մի քանի անգամ: Միջին վիճակագրական ռուսը փոշեկուլը ձեռքն է վերցնում շաբաթը մեկ անգամ: Իսկ ահա Մեքսիկայի և Կոլումբիայի բնակիչները ընդհանրապես չեն փոշեկուլում հյուրասենյակում, բացի այդ նրանք ամենաշատն են սիրում երաժշտություն լսել մաքրման աշխատանքեր կատարելու ընթացքում :
Որքան էլ տարբերվեն մաքրման մեթոդները `պայմանավորված ազգային առանձնահատկություններով, մեկ բան միավորում է նրանց բոլորին. բոլորն էլ ցանկանում են ապրել մաքուր և կոկիկ միջավայրում:

Զամբյուղ

Go to cart page