Menu

Բնակարանների մաքրում

  • Բնակարանների մաքրում

Բնութագիր

Սերվիս Մեկ-ն առաջարկում է բնակարանների, առանձնատների, քոթեջների, գրասենյակների և այլ արտադրական ու առևտրային տարածքների մաքրման աշխատանքներ:

Մաքրման աշխատանքները կարող են լինել ինչպես մեկանգամյա կամ մշտական, այնպես էլ ՝ առօրյա կամ հիմնական:

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվում են մաքրման հատուկ միջոցներ և բարձրորակ ու ժամանակակից նյութեր, որը թույլ է տալիս իրականացնել որակյալ մաքրություն:

Մենք իրականացնում ենք համալիր մաքրման աշխատանքներ բնակելի, արտադրական, կոմերցիոն և այլ նշանակության տարածքներում ` հատակի մաքրում, լվացում, փայլեցում, գույքի և տեխնիկայի մաքրում (սեղաններ, պահարաններ, հեռախոս, պատճենահանող մեքենաներ և այլն), մուտքի և ներսի դռների մաքրում, կեղտաբծերի հեռացում, փայլեցում, բռնակների, պատերի, հայելիների ապակե մակերևույթների վրայից մատնահետքերի ու կեղտաբծերի հեռացում, սանհանգույցի մաքրում և այլ մաքրման աշխատանքներ:

Աշխատանքների իրականացման ընթացքում օգտագործվում են միայն համապատասխան բարձրորակ ու ժամանակակից նյութեր:

Բարձրակարգ նյութերի օգտագործումը թույլ է տալիս անցկացնել դժվարանցանելի կեղտաբծերը և ստեղծել թարմության մթնոլորտ:

Մաքրման աշխատանքների մանրամասները քննարկվում են հաճախորդի հետ, աշխատանքների իրականացման ժամանակ հաշվի են առնվում վերջինիս նախընտրություններն ու պահանջները:

Յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ ցուցաբերվում է անհատական մոտեցում:

Մենք մատուցում ենք բազմապիսի մաքրման ծառայություններ՝

•Գրասենյակային տարածքներին մշտական մաքրուհիների տրամադրում(Աութսորսինգ)

•Փափուկ կահույքի, աթոռների (թիկունքով և առանց թիկունք), գորգերի, հատակածածկույթի քիմ. մաքրում

•Բնակարանների մաքրման աշխատանքներ

•Պատուհանների, ֆասադների լվացում

•Մաքրություն վերանորոգումից հետո

Մեր աշխատանքային ժամերն են ՝ 10:00-18:00:

Անհրաժեշտության դեպքում հնարավոր է նաև ժամային գրաֆիկի փոփոխություն:

Մաքրությունը կարող է իրականացվել ինչպես մեր, այնպես էլ ՝ Ձեր կողմից տրամադրված մաքրող միջոցներով, նյութերով ու պարագաներով:

Ծառայությունը մատուցվում է երիտասարդ, ներկայանալի տեսքով մաքրուհու կամ մաքրուհիների կողմից:

Մաքրուհիների թիվը և ծառայության արժեքը որոշվում է ելնելով կատարվելիք մաքրության բարդությունից և տարածքի չափերից:

Ծառայությունից օգտվելու համար կարող եք կապվել մեզ հետ ՝ զանգահարելով նշված հեռախոսահամարով:

Զամբյուղ

Go to cart page