Լվացման աշխատանքներ
Բնութագիր
Սերվիս Մեկ-ն իրականացնում է նաև ֆասադների, պատուհանների, գովազդային վահանակների և շենքերի ճակատների լվացման աշխատանքներ:
Մեր աշխատակիցները պատրաստ են իրականացնել ցանկացած բարդության աշխատանքներ, ինչպիսիք են օրինակ ` չբացվող և դժվար հասանելի պատուհանների լվացման աշխատանքները:
Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվում է միայն հատուկ ժամանակակից տեխնիկա և մաքրող նյութեր, որի շնորհիվ պատուհանների և ֆասադների մաքրումն իրականացվում է հնարավորինս սեղմ ժամկետներում և որակով:
Մեր աշխատակիցներն ունեն երկար տարիների փորձ, արհեստավարժ են, մաքրասեր և աշխատասեր:
Մենք պատասխանատվություն ենք կրում նրանց կատարած աշխատանքի համար և երաշխավորում որակյալ մաքրություն:
Աշխատանքների իրականացումից հետո Ձեր պատուհանները կփայլեն մաքրությամբ:
Մենք մատուցում ենք բազմապիսի մաքրման ծառայություններ ՝
•Գրասենյակային տարածքներին մշտական մաքրուհիների տրամադրում(Աութսորսինգ)
•Փափուկ կահույքի, աթոռների (թիկունքով և առանց թիկունք), գորգերի, հատակածածկույթի քիմ. մաքրում
•Բնակարանների մաքրման աշխատանքներ
•Պատուհանների, ֆասադների լվացում
•Մաքրություն վերանորոգումից հետո