Menu

Մաքրություն վերանորոգումից հետո

  • Մաքրություն վերանորոգումից հետո

Բնութագիր

Վերանորոգումը բավականին ժամանակատար և ռեսուրսներ պահանջող աշխատանք է, իսկ վերանորոգումից հետո կատարվող մաքրության աշխատանքները կրկնակի ժամանակ, հմտություններ և ջանքեր են պահանջում:

Շատ դժվար է վերանորոգումից հետո ինքնուրույն մաքրել ներկի, սոսնձի և այլ դժվարանցանելի հետքերը:

Մեր ընկերությունն առաջարկում է վերանորոգումից և շինարարական աշխատանքներից հետո իրականացվող մաքրման աշխատանքներ ՝ կիրառելով անհրաժեշտ սարքավորումներ և համապատասխան մաքրող նյութեր:

Մեր ընկերության աշխատակիցները յուրաքանչյուր մակերեսի և աղտոտվածության համար կընտրեն հատուկ մաքրող միջոցներ և նյութեր, որոնք կմաքրեն բոլոր հետքերն ու չեն վնասի մաքրվող մակերեսը:

Իսկ ժամանակակից տեխնիկան թույլ կտա ամենասեղմ ժամկետներում մաքրել նույնիսկ մեծ մակերեսները :

Մեր աշխատակիցները կլուծեն իրենց առջև դրված խնդիրները հնարավորինս սեղմ ժամկետներում ՝ մատուցելով որակյալ մաքրման ծառայություն:

Յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ ցուցաբերվում է անհատական մոտեցում:

Մենք մատուցում ենք բազմապիսի մաքրման ծառայություններ ՝

•Գրասենյակային տարածքներին մշտական մաքրուհիների տրամադրում(Աութսորսինգ)

•Փափուկ կահույքի, աթոռների (թիկունքով և առանց թիկունք), գորգերի, հատակածածկույթի Քիմ. մաքրում

•Բնակարանների մաքրման աշխատանքներ

•Պատուհանների, ֆասադների լվացում

•Մաքրություն վերանորոգումից հետո

Ծառայությունից օգտվելու համար կարող եք կապվել մեզ հետ ՝ զանգահարելով մեզ կամ ուղարկելով նամակ մեր էլ. փոստին:

Մեր աշխատանքային ժամերն են՝ 10:00 - 18:00:

Անհրաժեշտության դեպքում հնարավոր է նաև ժամային գրաֆիկի փոփոխություն:

Ծառայությունը մատուցվում է երիտասարդ, ներկայանալի տեսքով մաքրուհու կամ մաքրուհիների կողմից:

Մաքրուհիների թիվը և ծառայության արժեքը որոշվում է ՝ ելնելով կատարվելիք մաքրության բարդությունից և տարածքի չափերից:

Մաքրությունը կարող է իրականացվել ինչպես մեր, այնպես էլ ՝ Ձեր կողմից տրամադրված մաքրող միջոցներով, նյութերով ու պարագաներով:

Մաքրման աշխատանքների մանրամասները քննարկվում են հաճախորդի հետ:

Աշխատանքների իրականացման ժամանակ հաշվի են առնվում վերջինիս նախընտրություններն ու պահանջները:

Զամբյուղ

Go to cart page