Menu

Հիգիենայի պարագաների տրամադրում

  • Հիգիենայի պարագաների տրամադրում

Բնութագիր

Սերվիս Մեկ-ն իր բազմաբնույթ ծառայությունների շարքում ունի նաև հիգիենայի պարագաների մշտական սպասարկման ծառայություն:

Հիգիենայի պարագաների մեջ ներառված են ՝

• Խոհանոցի համար նախատեսված ձեռքի անձեռոցիկներ

• Սանհանգույցի համար նախատեսված ձեռքի անձեռոցիկներ

• զուգարանի թուղթ

• ձեռքի օճառ

• թարմեցուցիչ

Մեր պատվիրատուները, ովքեր ունեն մեզ հետ կնքված պայմանագիր, մեզ են վստահում իրենց հիգիենայի պարագաների մատակարարումը:

Մեր աշխատակիցները իրենց վրա են վերցնում հիգիենայի պարագաների առկայությունը ստուգելու, մշտական գնումներ կատարելու, տեղափոխելու և նմանատիպ այլ խնդիրները կարգավորելու հոգսը:

Դուք այլևս ստիպված չեք լինի մշտապես գնումներ կատարել և հետևել պակաս պարագաներին:

Պատվիրատուներին հնարավորություն է ընձեռվում ընտրել անհրաժեշտ պարագաների ապրանքանիշը, որոնք նախապես ներկայացվում են մեր կողմից:

Մեր կողմից ներկայացվող ապրանքանին համապատասխանում է որակական չափանիշներին և պատվիրատուին է ներկայացվում ինքնարժեքով (Մեծածախ գնված գնով):

Մենք մատուցում ենք բազմապիսի մաքրման ծառայություններ ՝

•Գրասենյակային տարածքներին մշտական մաքրուհիների տրամադրում
(Աութսորսինգ)

•Փափուկ կահույքի, աթոռների (թիկունքով և առանց թիկունք), գորգերի, հատակածածկույթի քիմ. մաքրում

•Բնակարանների մաքրման աշխատանքներ

•Պատուհանների, ֆասադների լվացում

•Մաքրություն վերանորոգումից հետո

Հիգիենայի պարագաների սպասարկումն իրականացվում է ամսեկան կամ շաբաթական կտրվածքով:

Յուրաքանչյուր ամսվա վերջում ներկայացվում է տրամադրված պարագաների ցանկը իրենց արժեքներով:

Հիգիենայի պարագաները սպասարկվում են իրենց գնված գնով(մեծածախ): Իսկ մշտական համագործակցության դեպքում գործում են մեծ զեղչեր:

Զամբյուղ

Go to cart page