Menu

Առանձնատների մաքրում

  • Առանձնատների մաքրում

Բնութագիր

Մաքուր և կոկիկ բնակարանը լավ տրամադրության և հարմարավետ կյանքի աղբյուր է:

Բնակարանում կամ առանձնատանը իդեալական մաքրություն պահպանելու համար պահանջվում է շատ ժամանակ և ֆիզիկական ուժ:

Service1 ընկերության մասնագետները կօգնեն կարճ ժամանակում կատարել Ձեր բնակելի տարածքի պրոֆեսիոնալ մաքրումը:

Մեր անձնակազմը իրականացնում է բնակարանների և առանձնատների ամբողջական և ընթացիկ մաքրում:

Մենք օգտագործում ենք KARCHER ընկերության լվացող փոշեկուլները,
որոնք առանձնանում են լայն ֆունկցիոնալ հնարավորություններով և իդեալական համապատասխանում են տարբեր մակերեսների ընդհանուր մաքրման համար:

Տրամադրվող ծառայությունների մեջ մտնում են`

. հատակի, գորգերի, պատուհանագոգերի և այլ մակերեսների խոնավ մաքրում

. չոր մաքրում փոշեկուլով

. կահույքից և տեխնիկայից փոշիների հեռացում

. հայելիների, ապակյա դռների և միջնապատերի մաքրում և փայլեցում

. պատուհանների, շերտավարագույրների և շրջանակների լվացում

. խոհանոցի և սալիկների լվացում

. սանհանգույցների մաքրում

Բնակարանների և առանձնատների մաքրման ծառայությունը կարող է լինել ինչպես մեկանգամյա, այնպես էլ կարող է իրականացվել պարբերաբար:

Զամբյուղ

Go to cart page