Menu
  • Photo_1
  • Photo_2
  • Photo_3
  • Photo_4
  • Photo_6
  • Photo_7

Մեր մասին

  Սերվիս Մեկ-ը որակյալ մաքրման ծառայություններ մատուցող ընկերություն է, որն արդեն հասցրել է իրեն դրսևորել որպես հուսալի և պարտաճանաչ գործընկեր: 

Մեր ընկերությունն ամենայն պարտաճանաչությամբ և պրոֆեսիոնալիզմով է վերաբերվում իր առջև դրված խնդիրներին, անհատական մոտեցում ցուցաբերում յուրաքանչյուր հաճախորդի՝ դրանով իսկ հասնելով պատվիրատուի գոհունակությանն ու աշխատանքների իրականացման բարձր մակարդակի:

Մենք մատուցում ենք բազմաբնույթ մաքրման ծառայություններ, սկսած մեկանգամյա մաքրման աշխատանքներից, մինչև՝ մշտական մաքրման աշխատանքների իրականացում:

Մեր աշխատանքները ներառում են ինչպես գրասենյակային, այնպես էլ՝ բնակելի տարածքների մաքրման աշխատանքներ, որոնք էլ իրենց հերթին շատ բազմաբնույթ են ` բնակարանների ընթացիկ կամ հիմնական մաքրում, մաքրություն վերանորոգումից հետո, ամենօրյա մաքրման աշխատանքների համար մաքրուհիների տրամադրում, ինչպես նաև՝ ծառայությունների մի ամբողջ շարք, ինչպիսիք են ՝ կահույքի և գորգերի քիմ. մաքրումն ու լվացումը, պատուհանների, ֆասադների, գովազդային  վահանակների լվացումը և բազմաթիվ այլ ծառայություններ:

Մեր ընկերությունն օգտագործում է եվրոպական չափանիշներին համապատասխան գործիքներ և սարքավորումներ, մաքրող, լվացող միջոցներ և նյութեր:

Մեր աշխատակիցներն ունեն երկար տարիների փորձ, արհեստավարժ են, մաքրասեր և աշխատասեր: Նրանք իրականացնում են բոլոր տեսակի մաքրման աշխատանքները բարձր որակով և վարպետությամբ:

Խնայե ՛ք Ձեր ժամանակը, վստահե ՛ք մեզ Ձեր մաքրման աշխատանքները: Օգտվե ՛ք մեր ծառայություններից և զերծ մնացեք տարածքի մաքրության հետ կապված բոլոր տեսակի խնդիրներից ու քաշքշուքներից:


Զամբյուղ

Go to cart page