Պայմաններ
Մեր ընկերությունն առաջարկում է բազմաբնույթ ծառայությունների մատուցման, կարճաժամկետ և երկարաժամկետ համագործակցության ճկուն պայմաններ, որոնցից դուք կարող եք ընտրել Ձեզ հարմար տարբերակը:
• Ծառայությունները կարող են մատուցվել և իրականացվել, ինչպես մեր կողմից տրամադրված մաքրող միջոցներով, նյութերով և պարագաներով, այնպես էլ Ձեր:
• Կատարվելիք աշխատանքին ծանոթանալու և ծավալների մասին պատկերացում կազմելու համար ,մեր աշխատակիցները, ըստ պատվիրատուի ցանկության, նախապես կարող են մոտենալ և ծանոթանալ տարածքին և համապատասխան գնառաջարկ անել:
• Մեզ մոտ գործում են վճարման տարբեր ձևեր: Դուք կարող եք վճարումն իրականացնել և ՛ կանխիկ, և ՛ անկանխիկ՝ փոխանցման եղանակով:
• Մշտական համագործակցության
դեպքում, ըստ պատվիրատուի ցանկության, կնքում ենք պայմանագիր և վճարումը կատարվում
է փոխանցման եղանակով, իսկ կանխիկի դեպքում տրվում են մուտքի և ելքի օրդերներ:
• Աշխատանքները սկսելուց առաջ անհրաժեշտ է կատարել որոշակի կանխավճար:
• Լայնածավալ աշխատանքներ իրականացնելիս, անհրաժեշտության դեպքում աշխատանքները վերահսկվում են մեր կողմից նշանակված մենեջերի կողմից:
• Ծառայությունը մատուցվում է երիտասարդ, ներկայանալի տեսքով մաքրուհու կամ մաքրուհիների կողմից: Մաքրուհիների թիվը որոշվում է ` ելնելով կատարվելիք մաքրության բարդությունից և տարածքի չափերից:
• Մեր աշխատանքային ժամերն են` 10:00 - ից մինչև 18:00: Անհրաժեշտության դեպքում հնարավոր է նաև ժամային գրաֆիկի փոփոխություն:
• Հավելյալ մանրամասն տեղեկությունների և պատվեր ամրագրելու համար կարող եք զանգահարել: